3-ամյա Արտյոմիկի վիրահատությունը՝ Մոսկվայում, հովանավորել է «օրենքով գող» Աշուլիկ սյունեսկին



3-ամյա Արտյոմի կյանքը հնարավոր է փրկել (Տեսանյութ)

«Մեզ համար ցանկացած գումար, աղոթք շատ կարեւոր էր»,- 3-ամյա Արտյոմ Հովհաննիսյանի մոր՝ Անահիտ Հովհաննիսյանի խոսքերն են: Դեռ մեկ տարի առաջ փոքրիկի կյանքը սրտի վիրահատությունից  հետո հրաշքով փրկվեց (երեխան սրտի արատ ուներ):

Սակայն վերջերս, պարզվել էր, որ երեխայի  սրտի հետին պատին անցքեր կան, և փոքրիկի կյանքին վտանգ է սպառնում, անհրաժեշտ  է երեխային շտապ վիրահատության ենթարկել:

«Հայաստանում այդ վիրահատությունը հնարավոր չէր անել երկու պատճառով. նախ սարքավորում չկա, հետո մասնագետ չկա, որ նման իրավիճակում անցքերը փակի»,- ասում է  երեխայի մայրը՝ նշելով, որ այստեղի բժիշկները խորհուրդ են տվել երեխային տեղափոխել Մոսկվա, որտեղ հնարավոր էր՝ կարողանանին փակել երեխայի սրտի հետին պատին գոյացած անցքերը:

Մեկ անցքը փակելու գինը 10.000 դոլար է, և նույնիսկ մեկ անցք փակելը կարող էր բարելավել երեխայի առողջական վիճակը:

Հովհաննիսյանների  ընտանիքը չուներ այդքան գումար երեխայի կյանքը փրկելու համար: Երեխայի հայրը՝ Էդիկ Հովհաննիսյանը, պատմում է, որ դիմել էին  մի շարք բարեգործական կազմակերպությունների, անհատների, որպեսզի օգնեն իրենց, բացել էին բանկային հաշիվ, օգնել ցանկացողները այն ժամանակ կարող էրն գումար փոխանցել: Հույսով էին որ իրենց կօգներ առաջին տիկինը՝ Աննա Հակոբյանի,  հիմնադրամը: Սակայն այդպես էլ ոչ՛ ոք՛, չօգնեց անապահով ընտանիքին և միայն երեխայի հոր, Էդիկի՝ շրջապատի ջանքերի շնորհիվ, փոքրիկի վիրահատությունը Մոսկվայում կազմակերպում, և հովանավորում է՝ հանցագործ աշխարհում մեծ հեղինակություն համարվող, «օրենքով գող» Աշուլիկ սյունեսկին. Արշավիր Մովսիսյանը։

«Ցանկանում եմ, որ այս մեր փոքր երկրում ոչ մի բալիկ չունենա ոչ մի առողջական խնդիր։ Խորին շնորհակալությունս եմ հայտնում, իմ՝ և իմ ընտանիքի կողմից, պարոն Մովսիսյանին «մեր Արշին», նա՝ ևս մի անգամ ապացուցեց որ մարդ չպետք է կորցնի իր մարդ լինելու տեսակը, երախտապարտ եմ նրան ամբողջ կյանքս»,- ասում է Էդիկ Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանների ընտանիքը չի մոռանում ամեն առիթով շնորհակալ լինել այն մարդկանց, ովքեր Աշուլիկ սյուսեկու, խնդրանքով Մոսկվայում եղել են իրենց կողքին և սատար են կանգնել իրենց նեղության պահին, միևնույն ժամանակ օգնել նրանց ամեն հարցերում երբ իրենք գտնվելիս են եղել Մոսկվայում։

Պետք է նշել նաև, որ Աշուլիկ սյունեսկու շնորհիվ երեխայի վիրահատությունը բարհաջող է անցել  և արդեն երեխայի կյանքին ոչ մի վտանգ այլևս չի սպառնում։

  

Նրանց ընտանիքին կրկին օգնողները կարող են գումար փոխանցել հետևալ հաշվեհամարներին

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ»
15700 15799760200 AMD
15700 15799760201 USD
15700 15799760246 EURO
15700 15799760158 RUB, 
Ստացող` Էդիկ Հովհաննիսյան 

ArCa – 6770450000058620

 «Ես քեզ, դու՝ ուրիշին» նախաձեռնություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
ԵՐ
ԵՔ
ՉՐ
ՀՆ
ՈՒՐ
ՇԲ
ԿՐ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
1
2
3
4
Այսօր

Комментарии