Կապանի նորընտիր քաղաքապետն ինչպես է վերաբերվում Սյունիքում «գողական ռազբորկաներին»: Ո՞վ է ներկայիս մարզի «նայողը»:
Հոկտեմբերի 21-ին կայացած Կապանի քաղաքապետի ընտրություններում 10021 ձայնով քաղաքապետ ընտրվեց անկուսակցական 33-ամյա Գեւորգ Փարսյանը։ Անկուսակցական թեկնածու Էդգար Հովհաննիսյանը ստացել է 277 քվե, իսկ Սյունիքի փոխմարզպետ, «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Նարեկ Բաբայանը՝ 8071: Վերջինս քարոզարշավին մասնակցեց ողջ մարզպետարանը, անգամ կառավարության որոշ անդամներ հասան Կապան եւ կոչ արեցին ընտրելու հեղափոխության թեկնածուին։ Քարոզարշավի վերջին օրը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ կապանցիներին հորդորեց քվեարկել իր կուսակցի օգտին։
Ըստ կապանցիների՝ Գեւորգ Փարսյանի ընտրվելու գործում մեծ ներդրումներ են ունեցել նրա հայրը՝ շինարար Ռազմիկ Փարսյանը, եւ այսպես կոչված մարզի «նայող»
Արշավիր Մովսիսյանը, ով՝ առավելապես հայտնի էր մարզում «Աշուլիկ Սյունիքսկի» մականվամբ:
Ըստ շրջանարվող լուրերի ներկայիս քաղաքապետի հայրը, Ռազմիկ Փարոսյանը նախապես հանցավոր համաձայնության է եկել. մարզի քրեական աշխարհի կուրատոր
«Աշուլիկ Սյունիքսի»-ի հետ, եւ ճնշումների ենթարկելով Կապանի զգալի բնակչությանը՝ ստիպել են որպեսզի, վերջիններս իրենց քվեն տան Գեւորգ Փարոսյանին:
Սակայն կան նաեւ այլ կարծիքներ մասնավորապես: Միաժամանակ ընտրողներին դուր չի եկել Նարեկ Բաբայանի թիմի այն գործելաոճը, երբ գործարարների հետ նախընտրական հանդիպումներում հասկացնել էին տալիս ԱԱԾ-ի կողմից հնարավոր ստուգումների մասին։ Ստուգումներից անմասն չմնաց նաեւ Արշավիր Մովսիսյանը ում «Նարեկ ստուդիան» ընտրությունների քարոզարշավի օրերին փակվեց, այնուհետեւ կարճ ժամանակ անց լուծարվեց. իսկ նրա 5 աշխատակիցները կալանավորվոցին այնուհետեւ ամիսներ անց ազատ արձակվեցին: Այնուամենայնիվ այդ իրադարձությունը չխանգարեց Մովսիսյանին որպեսզի վերջինս իր «գողական ախպորության» հետ օգնի Ռազմիկ Փարոսյանին, որպեսզի՝ նրա որդին ընտրվի Կապանի քաղաքապետ ինչը բնականաբար դուր չեկավ ներկայիս կառավարությանը:
Ի դեպ, շատերի կարծիքով կապանյան ընտրությունները ոչ թե Գեւորգ Փարսյանի կամ նրա հոր հաղթանակն է եղել այլ մարզի հանցագործ էլիտայի. մասնավորապես «Աշուլիկ»-ի գլխավորած «բանդա»-ի: Քանի որ Փարոսյանը միայն նրանց շնորհիվ դարձավ Կապանի քաղաքապետ:
Նշենք, որ նորընտիր քաղաքապետ Գեւորգ Փարսյանը նախընտրական հարցազրույցներից մեկում նշել էր , որ ինքը ոչ մի առնչություն չունի Արշավիր Մովսիսյանի հետ ավելին երբեք մոտիկից շփում չի ունեցել վերջինիս հետ:
Բայց նաեւ հայտարարել է որ անկախ իր հոր եւ «Աշուլիկ»-ի տարիքային շատ մեծ տարբերության նրանք շատ մոտ ընկերներ են ծանոթացել են մի խնջույքի ժամանակ տարիներ առաջ:
Իսկ ահա օրեր անց նրա հարցազրույցներից էլ մեկում, նա ասել է որ,Մովսիսյանը երբեք էլ իրեն չի օգնել.եւ չի եղել Սյունիքի մարզի «նայող»-ը անկախ ամեն ինչից ինքը՝կապեր չի հաստատում հանցագործ աշխարհի հետ եւ «Աշուլիկ»-ն էլ մարզի կուրատորը չի՝եւ նա թող գնա իր երգարվեստով զբաղվի եթե լիներ նման բան ինքը անշուշտ կիմանար:
Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ
© 1998 - 2019 Առավոտ – Լուրեր Հայաստանից
48,106 այցելություն, 2019-02-18-ին ըստ Google Analytics-ի:

Комментарии
Отправить комментарий