Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր առավոտյան Կենտրոնական ընտրական հանձնաժողով արձանագրություն է ուղարկել՝ առաջարկելով «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանին զրկել ավագանու մանդատից: Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից: Հիշեցնենք որ «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը մայիսի 22-ին հայտարարել էր պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին և դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահին։
Դիմումը 7 օրում հետ չվերցնելու դեպքում, նրա լիազորությունների դադարեցման մասին կազմվում է արձանագրություն:
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ տեսանյութում.

Комментарии
Отправить комментарий